Քաղաքի սրտում կանգնած էր 2003-2004 թթ․ <<Տիար>> ՍՊԸ-ի կողմից նախագծված կիսակառույց մի շինություն, որը շատ մոտ ապագայում պիտի վերակառուցվեր ու ավարտին հասցվեր, իսկ տարածքում պիտի նախագծվեր մի հիասքանչ համալիր, որը դառնալու էր Ստեփանակերտի զարդն ու նոր կյանքի չափանմուշը։
Փորձառու ճարտարապետական թիմն անցավ տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությանն ու աշխատանքների պլանավորմանը։
Գոյություն ունեցող շինության ուսումնասիրությունից հետո կայացվեցին բարեփոխումների ու վերակառուցման որոշումներ, հնարավորինս հաշվի նստելով նախագծող ճարտարապետի նախագծի հետ։ Կազմվեց շինարարության հեղինակային հսկողության գրաֆիկը, որպեսզի հնարավորություն ստեղծվի ամբողջությամբ ավարտին հասցնել կիսակառույց շինությունը։
Պատվիրատուի հետ քննարկումները բերեցին մի եզրահագման, որ հյուրանոցը պիտի դառնա շքեղ համալիր, իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
Այսպիսով սկսեցին նախագծվել հետևյալ ենթակառուցվածքները՝
․ Վալլեքս գարդեն հյուրանոցի երկրորդ մասնաշենք
․ Ռեստորանային բլոկ
․ Լողավազան ու սպա կենտրոն
․ Կինոթատրոն
․ Ռեկրեացիոն գոտիներ
․ Մարզասրահ, բացօթյա թենիսի կորտ
․ Իտալական ոճով ներքին բակ
․ Լանդշաֆտ դիզայն և ճեմուղիներ
Նախագծմանը զուգահեռ ակտիվ ընթանում էր մեծածավալ շինարարական աշխատանքների փուլը։ Տեղում հեղինակային հսկողությունը իրականացնում էր համալիրի համահեղինակներից
Ճարտարապետ ՝ Հայկ Սողոմոնյանը, ով շուրջ երկու տարի ամենօրյա գրաֆիկով գտնվում էր շին հրապարակում հետևելով օրըստորե վեր խոյացող համալիրի շինարարության ցանկացած դետալի ճշտությանն ու որակին ։
Նման կարևոր նշանակության օբյեկտներում անհնար է հաջողության հասնել առանց ճշգրիտ նախագծված գլխավոր հատակագծի ։ Գլխավոր հատակագծի մշակումն իրականացրել են ճարտարապետներ Ն․ Պետրոսյանն ու Մ․ Զորոյանը ։
Անհրաժեշտ էր բավականին բարդ ռելիեֆ ունեցող տարածքում ճշգրիտ տեղադրել բոլոր ենթակառուցվածքներն՝ ապահովելով միմյանց նկատմամբ կոմունիկացիոն և ճանապարհային ցանցերի անխափան աշխատանքը ։ Ռելիեֆային բարդությունները փորձառու ճարտարապետների ձեռքում վերածվում են գեղեցիկ լանդշաֆտ-դիզայնի և դառնում են համալիրի գրավչության գրավականներից մեկը։
Այսպիսով 2013 թ․-ին թիմի մեծ ջանքերի շնորհիվ ավարտին հասցվեց շքեղ ու անկրկնելի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրը, որը բացման օրվանից ի վեր, դարձավ Արցախցիների ամենսիրելի վայրերից մեկն ու զբոսաշրջիկների հիասքանչ հանգրվանը։
Վալլեքս Գարդեն հյուրանոցը օրինակն է նրա, թե ինչ կարող են համագործակցել բարեխիղճ պատվիրատուն և պրոֆեսսիոնալ ճարտարապետական, կոնստրուկտորական ու ինժեներական խմբերը՝ ցանկալի արդյունք գրանցելու համար։
© GRAPHIT Architectural Studio 2024. All rights reserved.
Made with ♡ by Risqué Team.