+374 91 22 30 22

Before After
Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայի հյուրատան վերակառուցման և հյուրերի ընդունման կետի կառուցման նախագիծը հանդիսանում է ճարտարապետական միջամտության տիպիկ օրինակ, թե ինչպես կարելի է փոխել տարածքի բնույթն ու տպավորությունը՝ վերածելով այն ժամանակակից և հյուրընկալ միջավայրի։

Մինչև նախագիծը կյանքի կոչելը, տարածքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում՝ անբարեկարգ լանդշաֆտով, ցեխոտ ճանապարհներով և թերի ենթակառուցվածքներով:

Անտեսվածության տարիները իրենց ազդեցությունն էին թողել, և տարածքը զուրկ էր այն գրավչությունից, որով այսօր հյուրընկալում է իր այցելուներին։

Ինչպես մնացած համատեղ պրոեկտներում, այստեղ նույնպես Գրաֆիտ ճարտարապետական արվեստանոցը  իր երկար տարիների պատվիրատու և գործընկեր <<ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ>>-ի հետ միասին  ստանձնեց այս հերթական մարտահրավերը՝ հանդես գալով իբրև նորարարական լուծումների ջատագով: Մեր նախագծային մոտեցումը, որը հիմնված է մանրակրկիտ վերլուծության և ստեղծագործական մտածողության վրա, ամբողջությամբ փոխակերպեց տարածքի համայնապատկերը։

Նախկին անտեսված միջավայրը վերածվեց ժամանակակից, մաքուր և բարեկարգ համալիրի, որտեղ յուրաքանչյուր դետալ նախագծված էր հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը ապահովելու համար:

Նախագիծը ներառում էր հյուրատան շենքի վերակառուցումը՝ ընդգծելով ֆունկցիոնալությունը և էսթետիկան, ինչպես նաև նոր հյուրերի ընդունման կետի կառուցումը, որը նախատեսված էր տարածքը ավելի բազմաֆունկցիոնալ և հեռանկարային դարձնելու համար։

Մեր թիմը կարողացավ նախագծել մի միջավայր, որը համապատասխանում է ամենախստապահանջ հաճախորդների սպասելիքներին՝ առաջարկելով բարձրակարգ հարմարավետություն, որակյալ սպասարկում և բնությանը ներդաշնակ պատկեր:

Այս նախագծի արդյունքում Թեղուտի տարածքը դարձավ ոչ միայն գրավիչ այցելուների համար, այլև տարածաշրջանում յուրահատուկ և առաջատար լուծում՝ որպես հյուրերի ընդունման կենտրոն, և բազմապիսի միջոցառումների իրականացման վայր:

 Տարածքն այժմ ոչ միայն աչքի է ընկնում իր նորաոճ և բարեկարգ արտաքինով, այլև առանձնանում է իր ֆունկցիոնալությամբ, հարմարավետությամբ և ստեղծված միջավայրի բարձր որակով: Գրաֆիտ ճարտարապետական արվեստանոցի կողմից իրականացված նախագիծը դարձել է նմուշային օրինակ, թե ինչպես կարելի է անշուք և անմխիթար տարածքը վերածել ժամանակակից և գրավիչ կենսամիջավայրի։

Իսկ <<ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ>>-ի և <<ԳՐԱՖԻՏ>>-ի համատեղ իրականացված նախագծերին ծանոթացեք հղումով․ 

DEVELOPMENT OF TEGHOUT HOSTEL FACADES AND VISITOR SERVICE CENTER PROJECT • GRAPHIT Architectural Studio

VALLEX GARDEN HOTEL • GRAPHIT Architectural Studio

FUEL POINT, CAFE AND REST BOOTHS • GRAPHIT Architectural Studio

KASHEN CMC FACADES DEVELOPMENT • GRAPHIT Architectural Studio

TEGHOUT CMC FACADES DEVELOPMENT • GRAPHIT Architectural Studio

Share:
Facebook
Twitter
LinkedIn
Pinterest
WhatsApp
Telegram