+374 91 22 30 22

Առաջ Հետո
Երևանի սրտում ՝ Լեոի 54 հասցեում գտնվում էր Հիդրոմետ ծառայության վարչության շենքը։

Այն հայտնի էր պատմական և ճարտարապետական արժեքներով , որպես 1953 թվականին Ռաֆաել Իսրաելյանի գլխավորած արվեստանոցի և ճարտարապետ Ռազմիկ Ալավերդյանի հեղինակած կառույց։ Ժամանակի ընթացքում իր սկզբնական գործառույթները դադարեցրած շինությունը նախատեսվում է վերակառուցել որպես բարձրակարգ հյուրանոց։ Ճարտարապետական թիմը․ վերակառուցման փորձով հարուստ ճարտարապետ Արա Վարդանյանի գլխավորությամբ, անցնում է շենքի պատմական ուղու վերլուծության և ապագա գործառույթի ադապտացիայի գործին։ Ինչպես միշտ հանվում են գրեթե բոլոր պատմական գծագրերը, նախագծերն ու փաստաթղթերը շինության անցած ճանապարհը մանրակրկիտ վերլուծելու համար։

Արխիվային նյութերի վերլուծության արդյունքում, որոշվում է շինության գոյություն ունեցող հատվածը պահպանել եվ վերականգնել ամբողջությամբ՝ հիմնվելով սեյսմիկ եզրակացության և ուժեղացման միջոցառումների հիման վրա։

Որպես հյուրանոց վերագործարկման ընթացքում որոշում է կայացվում հնարավորինս նուրբ մոտեցմամբ ավելացնել թեթև կոնստրուկցիաներից վերնահարկ, որն ամբողջացնում է շինության ծավալատարածական հորինվածքը։

Շենքի վերականգնումը կատարվել է մեծ խնամքով և հարգանքով՝ նախորդ ճարտարապետների աշխատանքը պահպանելու նպատակով։ Նոր շինարարության և վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ոչ միայն վերականգնել շենքի նախնական փառքը, այլև այն հարմարեցնել այսօրվա պահանջներին և կարիքներին՝ դարձնելով այն հիանալի վայր հանգստի և գործնական միջոցառումների համար։

Այս շինությունը, որն այժմ ճարտարապետների կողմից ամբողջությամբ վերականգնվել է, ստացել է նոր կյանք՝ պահպանելով իր անցյալի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։
Հյուրանոցը, պահպանելով իր պատմական ժառանգությունը, միաժամանակ առաջարկում է ժամանակակից հարմարություններ և բարձրակարգ սպասարկում, որը կգոհացնի անգամ ամենապահանջկոտ հյուրերին։ Այսպիսով, նախկին Հիդրոմետեոյի շենքը շարունակում է ապրել և վայելել իր երկրորդ երիտասարդությունը՝ որպես քաղաքի կարևոր և ազդեցիկ մաս, որը հին ու նոր պատմության յուրօրինակ համադրությունն է։

Կիսվել:
Facebook
Twitter
LinkedIn
Pinterest
WhatsApp
Telegram